Դպրոցի տնօրենի ուղերձ

Հարգելի՛ այցելու.

Ուրախ ենք ողջունելու Ձեզ ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջի միջնակարգ դպրոցի կայք այցելելու և հետաքրքրություն ցուցաբերելու համար:

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ.
ԳԵՏԱՄԵՋ

Մակերես` 1.45կմ
Բնակչություն` 788
Համայնքում գործում են` 1 միջնակարգ դպրոց, 1 մշակույթի տուն, 1 գրադարան
Բարձրությունը ծովի մակերեւույթից` 1050մ
Հեռավորությունը մարզկենտրոնից` 35 կմ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Գետամեջը գտնվում է Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին: Գյուղը հիշատակվում է նաև Կեդրոն անունով:
Գյուղի բնակիչները մեծամասամբ այստեղ հաստատվել են 1915-1920 թթ., գաղթելով Արճեշի, Բիթլիսի, Մանազկերտի, Մուշի և Վանի գյուղերից։
Գյուղում կա XIV դարին թվագրվող եկեղեցի՝ Կեդրոն։ Ենթադրվում է, որ Կեդրոն է անվանվել Արայի ու Շամիրամ լեռների միջև, կենտրոնում գտնվելու համար: Գյուղի արևմտյան ծայրամասում վերջին տարիներին հայտնաբերվել են հին ամրոցի և այլ շինարարություների հետքեր, երկաթե դարի և հելենիստական դարաշրջանի զարդեր, որոնք վերագրվում են 10-1դդ./Ք.ա./:

Գյուղի հուշարձանների ցանկը տես` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=11757

Չդասակարգված

Ապրելու ապրիլ

Ապրիլի 6-ին Գետամեջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ <<Ապրելու ապրիլ>>խորագրով՝ նվիրված քառօրյա պատերազմի զոհերին:

Չդասակարգված

Չդասակարգված